Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ շտաբում ընդամենը քվեաթերթիկի քարոզչական նմուշ է բաժանվել

ՀՀԿ շտաբում ընդամենը քվեաթերթիկի քարոզչական նմուշ է բաժանվել
13.05.2017 | 00:30

ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում բաժանվել է ոչ թե իրական քվեաթերթիկ, այլ քվեաթերթիկի քարոզչական նմուշ՝ պարզաբանել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ Տարոն Մարգարյանի շտաբներից մեկում քվեաթերթիկ է բաժանվել: Մուկուչյանի փոխանցմամբ՝ իրական քվեաթերթիկները տարածքային հանձնաժողովներում են, դեռևս տեղամասային հանձնաժողովներին և ընդհանրապես որևէ մեկին չեն հատկացվել. «Դրանք որևէ կապ չունեն այն քվեաթերթիկների հետ, որոնք քվեարկության օրը տրամադրվելու են քաղաքացիներին: Դա քարոզչական բնույթ կրող նյութ է, որի վրա առկա է նմուշ ձևակերպումը, տպաքանակ է գրված, և դա ծառայել է որպես քարոզչական բնույթի նյութ, որպեսզի դրանով պարզաբանվի ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, թե ինչպես պետք է իրականացվի քվեարկությունը։ Մեզ տրված պարզաբանումը եղել է այդպիսին»:


Հարցին, թե կարելի՞ է վերցնել քվեաթերթիկի նմուշը և տպագրել որպես քարոզչական նյութ, Մուկուչյանը պատասխանեց՝ «որևէ սահմանափակում չկա»: Տիգրան Մուկուչյանը բացառեց Տարոն Մարգարյանի շտաբում իրական քվեաթերթիկ հայտնվելու, քվեաթերթիկների նմուշը առաջիկա ընտրությունների ժամանակ օգտագործելու հնարավորությունը. «Եթե դրանց վրա նշված է նմուշ բառը, բնական է, որ նման քվեաթերթիկներ դուրս գալու պարագայում միանշանակ համարվելու են չսահմանված նմուշի»:

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ